Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

ԼՂՀ ԱԳ նախարարն ընդունել է ուրուգվայական «Լեռնային Ղարաբաղ ֆորում»-ի անդամին

ԼՂՀ ԱԳ նախարարն ընդունել է ուրուգվայական «Լեռնային Ղարաբաղ ֆորում»-ի անդամին
21.02.2017 | 14:39

ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանն ընդունել է դիտորդական առաքելությամբ Արցախ ժամանած ուրուգվայական «Լեռնային Ղարաբաղ ֆորում»-ի անդամ, նախկին սենատոր Օսկար Ադոլֆո Լոպես Գոլդարասենին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՈՒրուգվայական «Լեռնային Ղարաբաղ ֆորում»-ի կողմից իրականացվող աշխատանքները, որոնք ուղղված են տարբեր ոլորտներում երկկողմանի հարաբերությունների հաստատմանը ու ԼՂՀ-ում ընթացող ժողովրդավարական գործընթացների ու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման վերաբերյալ ՈՒրուգվայի հասարակայնության իրազեկման մակարդակի բարձրացմանը։

Դիտվել է՝ 1505

Մեկնաբանություններ